Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել
Օրվա թեմա
10:55 27/02/2019
Հայաստան

Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել

Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Այս մասին տեղեկանում ենք Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջից:

«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք  չափազանց  զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- ասված է գրառման մեջ։

Placeholder
Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել