Ով կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Մշակույթ
14:51 27/02/2019
Աշխարհ

Ով կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրին նախագահելու է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ գրել է The Hollywood Reporter-ը։ Ռեժիսորի խոսքով, փառատոնն իր համար հենց կարիերայի սկզբից մեծ նշանակություն է ունեցել։

«Ես շատ շոյված եմ և ուրախ եմ այս տարի վերադառնալ այստեղ, անսահման հպարտ եմ  նախագահելու ժյուրին»,- հայտարարել է Ինյարիտուն։

Օսկարակիր ռեժիսորը  կինոն համարում «մոլորակի երակները», իսկ Կաննի կինոփառատոնը՝ դրա «սիրտը»։

Placeholder
Ով կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին