Սումգայիթը ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խաղաղ ցույցերին Ադրբեջանի պատասխանն էր. Փաշինյան
Քաղաքական
13:35 27/02/2019
Տարածաշրջան

Սումգայիթը ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խաղաղ ցույցերին Ադրբեջանի պատասխանն էր. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում անգլերեն գրառում է կատարել Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ։

«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին ու արտաքսվեցին Ադրբեջանից, ինչը պատասխան էր Լեռնային Ղարաբաղի հայերի՝  ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերին: Այսօր մենք հիշատակում  ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը», - գրել է ՀՀ վարչապետը՝ այն ուղեկցելով #neveragain՝ «այլևս երբեք», հեշթեգով:

 

Placeholder
Սումգայիթը ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խաղաղ ցույցերին Ադրբեջանի պատասխանն էր. Փաշինյան