«Փաստ». Ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը փոխել իր ելույթի տեքստը
Օրվա մամուլ
09:48 28/02/2019
Հայաստան

«Փաստ». Ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը փոխել իր ելույթի տեքստը

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր մոսկովյան պաշտոնական այցի պատվիրակությունն ընտրելիս բավականին բարդ ընտրության առաջ է կանգնել՝ փորձելով հնարավորինս պրոռուսական ուղղվածության պատգամավորներ ընդգրկել կազմում: Ըստ տեղեկությունների, կազմի վերջնական տարբերակը նախօրեին քննարկվել է վարչապետի մոտ, որպեսզի հետագայում ավելորդ գլխացավանք չլինի:

Նախօրեին Միրզոյանը ելույթով հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովում, ի դեպ, բավականին մատչելի, վարժ և հստակ ռուսերենով:

Թերթը պարզել է, սակայն, որ վերջին պահին ԱԺ նախագահի ելույթի տեքստը խմբագրվել և փոփոխության է ենթարկվել՝ հատկապես Սումգայիթի և Խոջալուի ջարդերի հատվածը, քանի որ նա ելույթի այդ հատվածը կարդում էր առանձին թերթիկից: «Ցաքուցրիվ» տեքստի «մեղավորը», թերթի՝ պատվիրակությունում գտնվող աղբյուրի փոխանցմամբ, Արմեն Աշոտյանի կողմից ՖԲ-ում կատարած գրառումն էր, որով նա կարևորում էր ջարդերի մասին Դաշնային ժողովում խոսելու հանգամանքը:

Ստացվում է, որ, չնայած քաղաքական հակառակ ճամբարներում գտնվելուն, Միրզոյանը չի անտեսել Աշոտյանի կոչը: Ըստ տեղեկության, այդ փոփոխությունը տեղի է ունեցել անմիջապես նիստերի դահլիճ մտնելուց առաջ: Մեր աղբյուրի պնդմամբ, Միրզոյանը նախատեսել է հանդիպել նաև ռուսահայ գործարար սեկտորի հետ, սակայն հանդիպումը ինչ-ինչ պատճառներով չի կայացել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Փաստ». Ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը փոխել իր ելույթի տեքստը