Պատրաստ եմ ձեզ հետ ճանապարհ անցնելու և կռիվ տալու. «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ
Կրթություն, գիտություն
10:55 28/02/2019
Հայաստան

Պատրաստ եմ ձեզ հետ ճանապարհ անցնելու և կռիվ տալու. «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ, ԵՊՀ շրջանավարտ Նարեկ Մալյանն արդեն Մայր բուհի գլխավոր մասնաշենքի դիմաց է։

Հիշեցնենք, որ այսօր փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցը կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցումն է:

Անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամների երեկվա տարածած հայտարարությանը՝ Մալյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց. «Ողջունում եմ ձեր հայտարարությունը, պատրաստ եմ ձեզ հետ ճանապարհ անցնելու և պայքարելու, կռիվ տալու։ Մեծ հաշվով այսօր ինչ էլ տեղի ունենա, եթե անգամ Արամ Սիմոնյանին հրաժարականի հարցը զոռով-շառով բրդեն անցկացնեն, ուզում եմ ասել, որ պատմությունն այսպես են կերտում։ Այստեղ խնդիրն այն է, որ ռեկտորի նկատմամբ ռեպրեսիաներ են կիրառում, վաղը կգա մի ուրիշ իշխանություն ու նույնը կանի, սա որպես պրոցես կդառնա անվերջանալի»։

Placeholder