Արմեն Սարգսյանի այցից հետո, երթին ընդառաջ Մյասնիկյանի արձանի տարածքը «կանաչապատել» են
Օրվա մամուլ
12:53 01/03/2019
Հայաստան

Արմեն Սարգսյանի այցից հետո, երթին ընդառաջ Մյասնիկյանի արձանի տարածքը «կանաչապատել» են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով  մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Պաշտոնական լուսանկարներում երևում է՝ արձանի դիմացի տարածքը ձյունածածկ է, այնպես, որ նախագահը ծաղիկները դրել էր մայթին։

Նախագահի այցից հետո՝ վարչապետ Փաշինյանի գլխավորած երթից առաջ տարածքը «կանաչապատվել» է։

Ավելի ուշ Panorama.am-ի լուսանկարներում երևում է, Արմեն Սարգսյանի դրած ծաղիկներն էլ մոտեցրել են արձանին։











Placeholder
Արմեն Սարգսյանի այցից հետո, երթին ընդառաջ Մյասնիկյանի արձանի տարածքը «կանաչապատել» են