Դանիել Իոաննիսյան.  Ստեղծվել է «ճշտի նախարարություն»
Համացանց
16:11 01/03/2019
Հայաստան

Դանիել Իոաննիսյան. Ստեղծվել է «ճշտի նախարարություն»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ  կառավարության աշխատակազմի տակ գործող ՊՈԱԿ-ը բացել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»։

«Այնտեղ «պայքարելու են կեղծ լուրերի դեմ» (դասական լեզվով՝ «ճշտի նախարարություն»):

Իմ բարեկամ Էդուարդ Աղաջանյանին ուզում եմ հիշեցնել, որ Կառավարությունը դատարան չի, որպեսզի որոշի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Կառավարությունը կարող է անել միայն այն, ինչ բխում է Սահմանադրությունից և օրենքներից:

Ավելին՝ խախտվել է նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ»,-գրել է նա։

Placeholder