ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը
Սպորտ
14:47 01/03/2019
Հայաստան

ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև  ներկայացրել է  2019թ. Գրան Պրի  մրցաշարերի մասնակիցների կազմը:Աշխարհի չեմպիոնի կոչման քսանմեկ հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար: Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման: 

Հայաստանի առաջատար  Լևոն  Արոնյանը կխաղա Մոսկվայի / մայիսի 16-30-ը / , Ռիգայի / հուլիսի 11-25-ը /  և Թել Ավիվի / դեկտեմբերի 10 -24 -ը /  փուլերում:

Placeholder
ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը