Թրամփը բացատրել է, թե  ինչու Կիմ Չեն Ընի հետ ոչ մի բանի շուրջ չպայմանավորվեցին
Քաղաքական
11:07 01/03/2019
Աշխարհ

Թրամփը բացատրել է, թե ինչու Կիմ Չեն Ընի հետ ոչ մի բանի շուրջ չպայմանավորվեցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունները չեն հանգեցրել գործնական արդյունքի` կողմերի տարաձայնությունների պատճառով:

Գազետա.ռու-ն գրում է՝ ըստ Թրամփի, Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջարկում էին մասնակի միջուկազերծում, մինչդեռ ինքը պնդել է Կորեական թերակղզու ամբողջական միջուկային զինաթափման մասին: Նա նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ից ուզում էր միջուկային զինաթափման «իրական ծրագիր»:

«Նրանք [ԿԺԴՀ] պատրաստ չեն դրան: Ես լիովին հասկանում եմ դա ... Ես ուզում էի, որ իրենք գնային միջուկային զինաթափման, բայց նրանք են այդ անել ամբողջական ու ցանկանում էին անել  մասնակի», - ասել է Թրամփը:

Նա նաև նշել է, որ մասամբ միջուկազերծման դիմաց որոշակի պատժամիջոցների հանելու ծրագիրը, ըստ իրեն, «սխալ» է:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ին Հանոյում կայացած երկու երկրների բանակցություններն ավարտվել էին անարդյունք ու ժամանակից շուտ՝ առանց որևէ հայտարարության։

Placeholder
Թրամփը բացատրել է, թե ինչու Կիմ Չեն Ընի հետ ոչ մի բանի շուրջ չպայմանավորվեցին