Վենեսուելայում անհետացել է տոննաներով ոսկի
Իրավունք
09:00 01/03/2019
Աշխարհ

Վենեսուելայում անհետացել է տոննաներով ոսկի

Վենեսուելայի Կենտրոնական բանկի պահոցից անցած շաբաթ  անհետացել է նվազագույնը ութ տոննա ոսկի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Reuters-ը։

Նշվում է, որ թանկարժեք մետաղը  տեղափոխվել է կառավարական հատուկ մեքենայով այն օրը, երբ Կենտրոնական բանկի նախագահը բացակայում էր երկրից։ Ներկա պահին ոսկու գտնվելու վայրն անհայտ է։ Ընդդիմությունը ենթադրում է, որ այն հնարավոր է «անօրինական վաճառվել է այլ երկրի»։ Կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

Փետրվարի 8-ին հայտնել էին, որ թուրական Sardes անվանումով ընկերությունը Վենեսուելայից Թուրքիա է արտահանել 900 միլիոն դոլարի ոսկի։ Հաղորդվում է, որ ընկերությունը հայտնվել է 2017 թ. դեկտեմբերին՝  Անկարայում Վենեսուելայի նախագահ Մադուրոյի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումից երկու ամիս  անց։

Placeholder
Վենեսուելայում անհետացել է տոննաներով ոսկի