Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանյան համերգին ազնավուրյան տրամադրությունը կապահովեն մեծ ճանաչում ունեցող աստղերը
Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված բացառիկ հուշ-երեկույթ։ Շանսոնիեի՝ «Քեզ համար Հայաստան» անունը կրող նախագիծն իրականացնում է Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու «Армцентр» ընկերությունը:
«Շառլ Ազնավուր անունին դիպչելը շատ վտանգավոր է։ Փորձել ենք անել լավագույնը, ամենաճաշակովը»,- ասում է ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ պարային որևէ բեմադրություն չի լինելու. «Տրամադրությունը լինելու է ազնավուրյան, փորձելու ենք լույսերով, երաժշտական դրամատուրգիայով ստեղծել այդ տրամադրություն, որ կարողանանք մեկուկես ժամ հանդիսատեսին պահել Ազնավուրի աշխարհում»։
Նախագծի համահեղինակ ֆրանսահայ Հայկ Շահբազյանի խոսքով, համերգին ելույթ ունենալու համար մեծ ճանաչում ունեցող վեց արտիստների են ընտրել՝ Պատրիկ Ֆիորի, Հելեն Սեգարա, Սլիման, Քեիթ Ռեին, Լեա Կաստել, ֆրանսահայ Ռաֆֆի Արտո։ Նրանց նվագակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թափչյանի գլխավորությամբ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն ասաց, որ Ֆիլհարմոնիկը նախատեսել էր Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ համերգ կազմակերպել, սակայն երբ ստացել են այս առաջարկը, մաեստոր Թոփչյանը համաձայնվել է՝ լսելով այդ մեծ երգիչների անունները։
«Իհարկե, խնդիրներ շատ կան, այդ երգիչները Ֆիլհարմոնիկի հետ առաջին անգամ են ելույթ ունենալ, ավելի էստրադային ոճի երգիչներ են։ Կարծում եմ՝ այս տարիներին նվագախումբը մեծ աստղերի հետ է ելույթ ունեցել, այս նշաձողը կհաղթահարի, կլինի գեղեցիկ երեկո։ Ազնավուրը եթե ներկա լիներ, կարծում եմ, նստած կլիներ օթյակում, կլսեր ու իր գոհունակությունը կհայտներ»,- ասաց Ռ. Սիրունյանը։

