ՍԱՍ սուպերմարկետում դրամարկղի մոտ կախել են Աննա Հակոբյանի հիմնադրամի արկղիկները
Համացանց
15:11 02/03/2019
Հայաստան

ՍԱՍ սուպերմարկետում դրամարկղի մոտ կախել են Աննա Հակոբյանի հիմնադրամի արկղիկները

«Քանի որ այսօր Աննա Հակոբյանը հաշվետվություն չի ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի հարցով, կկիսվեմ այլ ճակատից ստացած նորություններով։ ՍԱՍ սուպերմարկետը, ընդդիմադիր ժամանակահատվածում այնքան «քնքշորեն սիրված» Փաշինյանի ու իր կնոջ կողմից, պատահաբար որոշել է կանգ չառնել կարկանդակների վրա և անմիջապես դրամարկղի մոտ կախել է նաև հիմնադրամի արկղիկները (լուսանկարն արվել է Ամիրյան փողոցում)։

Ընկերնե՛ր, մի խնդրանք. եթե ինչ–որ մի վայրում հանդիպում եք հիմնադրամի արկղիկներին կամ լոգոտիպին, ուղարկեք ինձ լուսանկարները։ Հետո մենք կհամեմատենք՝ արդյոք դրանք բոլորը նշվա՞ծ են հաշվետվության մեջ։

Օգնենք Աննա Հակոբյանին՝ լինել թափանցիկ՝ ինչպես արցունքը»,-կարդում ենք «168 ժամում»։

Placeholder