Արմեն Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Քաղաքական
15:38 02/03/2019
Հայաստան

Արմեն Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Վահանի ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»։

Placeholder
Արմեն Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան