Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց. Արցախի ՊՆ
Քաղաքական
13:16 02/03/2019
ԼՂՀ

Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց. Արցախի ՊՆ

Փետրվարի 24-ից  մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Placeholder
Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց. Արցախի ՊՆ