Հայագետ Կիմ Բակշին 88 տարեկան է
Մշակույթ
11:45 02/03/2019
Հայաստան

Հայագետ Կիմ Բակշին 88 տարեկան է

«Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել»,- համոզված է ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշինը։ Նախօրեին լրացել է նրա 88-ամյակը։

Կիմ Բակշին ​գրական գործունեությունը սկսել է 1957-ին։ Հայ ժողովրդի բարեկամ, ականավոր լրագրող և հասարակական գործիչ Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության 40 և ավելի տարիները նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Նա իր նվիրվածությունը Հայաստանի հանդեպ արտահայտել է «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը» ստեղծագործություններով և բազմաթիվ այլ գրքերով ու հրապարակումներով: Նա ռեժիսոր Հ.Հախվերդյանի հետ համահեղինակությամբ գրել է «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարը։

Կիմ Բակշին նաև «Արցախի հոգևոր գաձերը»  գրքի հեղինակն է։

«Իմ գրքերը թանկ են ինձ համար։ Բայց վերջինը՝ հատկապես։ Այն թարգմանվել է հայերեն»,- ասել է գրողը։

Նա եղել է Արցախում, 2016 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանի  հրամանագրով Արցախի մշակութային ժառանգության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար և ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հայագետ Կիմ Բակշին պարգևատրվել է  «Երախտագիտություն» մեդալով

Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Կիմ Բակշին արժանացել է Պատվո շքանշանի։ Նա Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր է, արժանացել է Հայաստանի Գրողների միության Հովհաննես Թումանյանի, «Հայ ժողովրդի բարեկամ» և այլ մրցանակների։


 

Placeholder
Հայագետ Կիմ Բակշին 88 տարեկան է