Ջոնի Դեփը պատմել է նախկին կնոջ և Իլոն Մասկի սիրավեպի մասին
Մշակույթ
18:45 04/03/2019
Աշխարհ

Ջոնի Դեփը պատմել է նախկին կնոջ և Իլոն Մասկի սիրավեպի մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը հայտարարել է, որ նախկին կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, սիրավեպ է ունեցել  Tesla-ի սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկի հետ։ Ըստ դերասանի, դա տեղի է ունեցել 2015 թ-ին, իրենց հարսանիքից մեկ ամիս անց, գրում է Գազետա.ռու-ն։

Նշենք, որ Դեփը դատի է տվել կնոջը՝ պահանջելով 50 մլն դոլար այն բանի համար, որ նա իրեն մեղադրում է ընտանեկան բռնության մեջ։

Ներկայացված հայցում դերասանը նշել է, որ Մասկը ուշ երեկոյան պարբերաբար այցելել է կնոջը, երբ ինքը նկարահանումների համար բացակայել է  տնից։ Բացի այդ, նա  պնդել է, որ Tesla-ի սեփականատերը եղել է իրենց Լոս Անջելեսի բնակարանում այն նույն գիշերը, երբ Հերդը իբրև բռնության է ենթարկվել Դեփի կողմից և որպես ապացույց հրապարակել է նկարներ։

Իլոն Մասկի ներկայացուցչի խոսքով էլ՝ «Իլոնն ու Էմբերը սկսել են հանդիպել միայն 2016 թ. մայիսից», իսկ նրանց ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են ավելի ուշ։ Իր հերթին Էմբերի փաստաբանը մեղադրել է Ջոնի Դեփին, որը փորձում է լռեցնել իր պաշտպանյալին։

Placeholder
Ջոնի Դեփը պատմել է նախկին կնոջ և Իլոն Մասկի սիրավեպի մասին