Թուրք ըմբիշը  չի սեղմել իրեն հաղթած հայ մարզիկի ձեռքը
Համացանց
20:31 04/03/2019
Հայաստան

Թուրք ըմբիշը չի սեղմել իրեն հաղթած հայ մարզիկի ձեռքը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Մրցումների առաջին օրը գորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հինգ ըմբիշներով, որոնցից երեքը այսօր մտան պայքարի մեջ: armeniasputnik.am-ի հաղորդմամբ, 63կգ քաշային կարգում Սալվիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով հաղթանակի հասավ թուրք Աբդուլահ Թոպրակի նկատմամբ: Մրցակիցն այնքան էր հիասթափված ու զայրացած իր պարտությամբ, որ  գոտեմարտի ավարտից հետո հրաժարվեց սեղմել հայ ըմբիշի ձեռքը:

Բայց դա, իհարկե, չխանգարեց Գալստյանին դուրս գալ կիսաեզրափակիչ, որտեղ մեր ըմբիշի մրցակիցը լինելու է ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Placeholder