Լոս Անջելեսում տեղադրել են Դևիդ Բեքհեմի արձանը
Աշխարհում
09:00 05/03/2019
Աշխարհ

Լոս Անջելեսում տեղադրել են Դևիդ Բեքհեմի արձանը

Լոս Անջելեսում կանգնեցրել են համաշխարհային ֆուտբոլի աստղ Դևիֆ Բեքհեմի արձանը։ Այն տեղադրվել է տեղի «Գալաքսի» ակումբի մարզադաշտի հարևանությամբ։

«Երբ ես եկա այստեղ, ինձ ասացին, որ սա քաղաք է, որտեղ իրականանում են երազանքները։ Դե ինչ, Լոս Անջելես, այսօր իմ երազանքը կատարվեց»,-Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է 43-ամյա անգլիացին, ով արձանի բացման արարողությանը մասնակցելու համար ժամանել էր կնոջ՝ Վիկտորիայի հետ։

Բեքհեմն անգլիական «Մանչեսթր Յունայթեդից» տեղափոխվել էր «Գալաքսի» 2007-ին։ Նա ակումբում անցկացրել է 122 խաղ,  19 գոլի հեղինակ է եղել։

Placeholder