Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միլիարդատերը մահացել է սեռական օրգանը մեծացնելու վիրահատության ժամանակ
Փարիզում սեռական օրգանը մեծացնելու վիրահատության ժամանակ մահացել է բելգիացի միլիարդատեր Էհուդ Արի Լանիադոն։ Այս մասին գրում է արտասահմանյան մամուլը։
Մահվան պատճառ է դարձել վիրահատության ընթացքում առաջացած սրտի նոպան։ Բժիշկները փորձել են 65-ամյա տղամարդուն տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Նրա ղեկավարած Omega Diamonds ընկերությունը հաստատել է նրա մահը։ Ենթադրվում է, որ նրան կհուղարկավորեն իր ծննդավայր Իսրայելում։
Միլիարդատերը թանկարժեք քարերի ու ալմաստի առևտրով էր զբաղվում։ Չնայած հսկա կարողությանը, նա ամաչում էր ցածրահասակ լինելուց։