Թոքմաջյան. Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել
Մշակույթ
17:18 05/03/2019
Հայաստան

Թոքմաջյան. Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել

«Զարմանալիրորեն  քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են։ Դա ինձ զարմացնում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։

Նրա խոսքով, հին երևանցու համար սրտի ցավ է, երբ տեսնում է ամեն ինչ քանդում են:

«Ուրախացանք, ոգևորվեցինք,  ասացինք՝ նոր ժամանակներ են, հեղափոխություն եղավ, սերնդափոխություն եղավ, Մեսչյանը  հայտարարեց, որ այլևս ոչ մի շենք չի քանդվի, սակայն ականատես ենք մի վշտալի  պատմության, նորից քանդում են»,- ասաց արվեստագետը։

Քանդակագործն ընդգծեց, որ Խորենացի 13 հասեցում գտնվող ազգային ճարտարապետական կոթողը քանդում են, կողքը դնում են սև ապակիներով  էլիտար մի այլանդակություն. «Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել։ Ի՞նչ է սա, ծրագիր է, թե ինչ է»։ Նա նշեց, եթե քաղաքապետը չի հասկանում քաղաքաշինությունից, շինարարությունից, «բա Մեսչյանն  ի՞նչ է մտածում»։

«Ընդունենք հուշարձանների ցուցակում չկա, բայց իրենց հոգու ցուցակո՞ւմ էլ չկա,  բա՞ բարոյականություն չկա այսպիսի գեղեցիկ շենքը քանդեն»,- ասաց Լ. Թոքմաջյանը։

Ասուլիսին ներկա «Հայաստանի փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի խոսքով, իրեն քիչ է հուզում՝ հուշարձան է, թե ոչ։

«Նշեցինք Երևանի 2780-ամյակը։ Զբոսաշրջիները գալիս են, հարցնում են՝  իսկ ո՞ւր են ձեր հին շինարությունները»,- ասաց նա։

Տ. Հեքեքյանը նշեց, որ չկա որոշակի կանոնակարգում, չափորոշիչներ են գրվել, ներկայացվել կառավարության հաստատմանը, թե որ շենքերը պետք է համարվեն գոնե պատմական հուշարձան, կամ որոնք պետք է պահպանվեն, մինչև օրս հաստատված չեն։
 

Placeholder
Թոքմաջյան. Ինքան կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել