Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի
Մշակույթ
09:44 08/03/2019
Հայաստան

Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի

Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնի ժյուրին բարձր է գնահատել «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքյան էջից։

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թ. ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում։ 

«Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» բեմադրության հեղինակը (համահեղինակ՝ Սառա Նալբանդյան), բեմադրիչն ու դերակատարը հենց ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է: Այս բեմադրությամբ  պատերազմ վերապրած փոքրիկ Նարինեն՝ Նարինկան, ներկայացնում է իր մանկության պատմությունը՝  զուգորդելով Արցախյան պատերազմի հետ:

2017-ին ներկայացումը Լիտվայում «Atspindys» 12-րդ միջազգային թատերական փառատոնին արժանացել էր Գրան պրի մրցանակի:

Լուսանկարները՝ «ԱՐՄՄՈՆՈ»-ի ֆեյսբուքյան էջից։ 

Placeholder
Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի