Բակո Սահակյանը Շուշիում սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր է քննարկել
Քաղաքական
16:11 08/03/2019
ԼՂՀ

Բակո Սահակյանը Շուշիում սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր է քննարկել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Placeholder
Բակո Սահակյանը Շուշիում սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր է քննարկել