ՀՀ նախագահը տղամարդկանց հորդորել է կանանց տոները նշել ամբողջ տարին
Օրվա մամուլ
11:33 08/03/2019
Հայաստան

ՀՀ նախագահը տղամարդկանց հորդորել է կանանց տոները նշել ամբողջ տարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը:

Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ Նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ մաղթելով, որ գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն բոլոր կանանց ու նրանց ընտանիքներին:

Նախագահ Սարգսյանը մեր երկրի բոլոր կանանց ու աղջիկներին մաղթել է առողջություն, սեր ու ջերմություն, իսկ տղամարդկանց հորդորել՝ կանանց տոները նշել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ՝ ամբողջ տարին:

Placeholder
ՀՀ նախագահը տղամարդկանց հորդորել է կանանց տոները նշել ամբողջ տարին