Google-ը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դուդլ է թողարկել
Օրվա թեմա
11:39 08/03/2019
Աշխարհ

Google-ը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դուդլ է թողարկել

Google ընկերությունը որոնման գլխավոր էջում ինտերակտիվ դուդլ է տեղադրել՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընկերությունն իր հաղորդագրության մեջ նշել է. «Տոնական սլայդշոուի մեջ հավաքել ենք տարբեր դարաշրջանների և մասնագիտությունների կին ներկայացուցիչների 13 ոգեշնչող մեջբերում, իսկ հրավիրված նկարչուհիները դրանք ձևավորել են գեղեցիկ սլայդներում»։

Դուդլում կարելի է գտնել  Մարինա Ցվետաևայի, նկարչուհի Ֆրիդա Կալոյի, ճապոնացի ավանգարդ նկարչուհի Յոկո Օնոյի, բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի և  այլ հայտնի կանանց ստեղծագործություններից մեջբերումներ։


 

Placeholder
Google-ը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դուդլ է թողարկել