Netflix-ն էկրանավորելու է «Հարյուր տարվա մենություն»  վեպը
Մշակույթ
09:29 08/03/2019
Աշխարհ

Netflix-ն էկրանավորելու է «Հարյուր տարվա մենություն» վեպը

Ամերիկյան Netflix  ընկերությունը իրավունք է ձեռք բերել էկրանավորելու կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով NYT-ին, գրում է, որ վեպն էկրանավորվելու է սերիալի ձևաչափով։ Սերիալի պրոդյուսերներն են լինելու գրողի որդիները՝ Ռոդրիգո և Գոնսալո Գարսիաները։

Նշվում է, որ ստեղծագործությունն առաջին անգամ է էկրանավորվելու։

Հարյուր տարվա մենություն» վեպը Մարկեսը գրել է 18 ամիսների ընթացքում՝ 1965-1966 թվականներին, Մեխիկոյում։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով։ Նա 1982 թվականին արժանավել է Նոբելյան մրցանակի։ Մարկեսն առաջին կոլումբիացին էր, որ ստացել էր այդ մրցանակը։
 

Placeholder
Netflix-ն էկրանավորելու է «Հարյուր տարվա մենություն» վեպը