Հունվարին Հայաստանում արտադրվել է է 2 մլն 727.9 հազար հատ սիգարետ
Տնտեսություն
19:00 09/03/2019
Հայաստան

Հունվարին Հայաստանում արտադրվել է է 2 մլն 727.9 հազար հատ սիգարետ

2019  թվականի հունվարին  Հայաստանում արտադրվել է 2 մլն 727.9 հազար հատ սիգարետ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  11.4%-ով:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝  արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 20.2%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

 

Placeholder
Հունվարին Հայաստանում արտադրվել է է 2 մլն 727.9 հազար հատ սիգարետ