Ռուսները սկսել են ալկոհոլից ավելի քիչ մահանալ
Աշխարհում
13:20 11/03/2019
Տարածաշրջան

Ռուսները սկսել են ալկոհոլից ավելի քիչ մահանալ

Ռուսաստանում ալկոհոլային ու նմանատիպ խմիչքների օգտագործման հետևանքով մահացածների թիվը նվազել է երկու հազարով։ Նման տվյալներ է հրապարակել Ռոսպոտրեբնադզորը։ 

Նշվում է, որ 2016-ից գերատեսչությունն ուժեղացրել է վերահսկողությունը սպիրտ պարունակող խմիչքների շրջանառության նկատմամբ։ Դրա արդյունքում ըստ կառույցի, նվազել են մահվան ու թունավորման դեպքերը։

Այս ընթացքում Ռոսպոտրեբնադզորն ուսումնասիրություն է իրականացրել 192 հազար օբյեկտում, իրացման համար արգելված արտադրանք է հայտնաբերել  2 հազար 9 հարյուր օբյեկտում, շրջանառությունից հանել է 659 հազար լիտր խմիչք։

Տնտեսվարողները տուգանվել են ընդհանուր առմամբ 102 մլն ռուբլիով։

Placeholder
Ռուսները սկսել են ալկոհոլից ավելի քիչ մահանալ