Բակո Սահակյանը դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
14:31 11/03/2019
ԼՂՀ

Բակո Սահակյանը դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Փաշինյանը մասնակցելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստին։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը  Panorama.am-ին հայտնեց, որ Արցախում տեղի է ունենալու Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են Արցախի ԱԱԽ անդամները։

Placeholder
Բակո Սահակյանը դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին