Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկրօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այցի ժամկետի մասին տեղեկատվությունը հրապարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։
Այցի օրակարգի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել։
Սա Զուրաբիշվիլիի առաջին այցն է Հայաստան նախագահի կարգավիճակում։ Տարածաշրջանային այցերը նա սկսել է Ադրբեջանից։
Placeholder