Երևանում այսօր ջերմաստիճանը կհասնի +17-ի
Հասարակություն
11:15 11/03/2019
Հայաստան

Երևանում այսօր ջերմաստիճանը կհասնի +17-ի

Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանից։

Հանրապետության տարածքում մարտի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ:

Երևանում մարտի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +17-ի։

Placeholder
Երևանում այսօր ջերմաստիճանը կհասնի +17-ի