Նարեկ Վանեսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
16:01 12/03/2019
Հայաստան

Նարեկ Վանեսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկեր, Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել։

Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, Վանեսյանը մեղադրվում է  Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ՝  1 միլիոն 470 հազար դրամը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել հայտնի միջադեպից հետո։

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասը նշված հոդվածները սահմանում են.

«Խարդախությունը, որը կատարվել է՝

.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) խոշոր չափերով

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։

Placeholder
Նարեկ Վանեսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել