14-ամյա  դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա
Մշակույթ
17:52 12/03/2019
Հայաստան

14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա

Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության համաձայն 14-ամյա դաշնակահարուհի, ռուսաստանաբնակ Եվա Գևորգյանը ցանկանում է ստանալ ՀՀ քաղաքացիություն:

Այսօր Եվայի հայրիկի՝ Բաբկեն Գևորգյանի հետ քննարկեցինք մեր տանաղանդաշատ Եվայի ՀՀ անձնագիր ստանալու հարցը, որը ՀՀ օրենսդրության շրջանակներում շատ արագ լուծում ստացավ. իրավական հիմքերն առկա են անձնագիր ստանալու համար, պարզաբանվել է, որպեսզի ներկայացվի միայն երեխայի մոր գրավոր համաձայնությունը»,- գրել է Մնացական Բիչախչյանը:

Placeholder
14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա