Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածուների ցանկում
Տնտեսություն
11:17 12/03/2019
Հայաստան

Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածուների ցանկում

Կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկը։ Մասնավորապես առաջադրված են Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, Ռուսաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ  Ալեքսեյ Տեկսլերի և տնօրենների խորհրդի գործող անդամ Եվգենի Մուրովի, «Զարուբեժնեֆտ»-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Միխայիլ Սոկոլովի և Ռուսաստանի էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովի թեկնածությունները։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, առաջադրված բոլոր անդամներն էլ տնօրենների գործող խորհուրդի անդամներ են։  Կառավարության կարգադրությունը հրապարակվել է պաշտոնական իրավական  հարթակում։ 

Հիշեցնենք, որ  «Զարուբեժնեֆտ»-ը ռուսական պետական բաժնետիրական ընկերություն է, որն ունի ռազմավարական նշանակություն երկրի համար:

Placeholder
Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածուների ցանկում