Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ՝ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան: Այս մասին նշված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունում:
Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը ևՀՔԾ քննիչ Մուշեղյանը:
Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: