Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» լավագույն  ֆուտբոլիստ
Սպորտ
18:43 12/03/2019
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  ճանաչվել է լոնդոնյան ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին նշված է «Արսենալի» պաշտոնական կայքում:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ, նա ստացել է ձայների 40 տոկոսը։ «Արսենալը» թվիթերյան իր էջում շնորհավորել է հայ ֆուտբոլիստին։ 

Հ.Մխիթարյանը փետրվարին դարձել է  2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանից բացի լավագույնի կոչմանը հավակնում էին Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սեյադ Կոլաշինացը:

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ