Զինեդին Զիդանը վերադարձել է
Սպորտ
09:33 12/03/2019
Աշխարհ

Զինեդին Զիդանը վերադարձել է

«Ռեալը» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը։ Պայմանագիրը նախատեսված է  մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ sport.ru-ի հաղորդմամբ, այդ մասին  նշված է ակումբի պաշտոնական կայքում։

Ֆրանսիացին այդ պաշտոնում փոխարինում է Սանտյագո Սոլարիին։ Առաջին անգամ Զինեդին Զիդանը նշանակվել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ 2016 թվականի հունվարին։ Մինչ այդ նա աշխատել էր միայն «Արքայական ակումբի» երիտասարդական թիմի հետ։

2018 թվականի մայիսի 31-ին Զիդանը հայտարարել էր «Ռեալից» հեռանալու մասին, նրան փոխարինել էր Խուլեն Լոպետեգին, որն ազատվել էր 2018 թ. հոկտեմբերին։

Մադրիդյան ակումբը երեք մրցաշրջան, երբ թիմը մարզում էր Զինեդին Զիդանը, հաղթել է 9 մրցաշար։
 

Placeholder
Զինեդին Զիդանը վերադարձել է