Комсомольская правда. Հայաստանի նախկին նախագահի համար «քրեական գործ է կարվում»
Օրվա մամուլ
14:04 13/03/2019
Հայաստան

Комсомольская правда. Հայաստանի նախկին նախագահի համար «քրեական գործ է կարվում»

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետապնդումները այս երկրի նոր իշխանությունների կողմից առաջացնում է ավելի շատ հարցեր ոչ միայն  ԱՊՀ-ում, այլ նաև արդեն Եվրամիությունում: Այս մասին գրել է «Комсомольская правда» կայքը։

Նշվում է, որ նախկին նախագահը մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ, կապված 2008 թ.-ի անկարգությունների ժամանակ Երևանում արտակարգ դրություն հայտարարելու հետ ու հավելում, որ «այդ ժամանակ Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին, որը Քոչարյանին հաջողվեց կանխել»։

Հոդվածում մեջբերվում է փետրվարին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որում կարևորվում էր Քոչարյանի գործով անաչառ քննությունը, մարդու իրավունքների հարգման, թափանցիկության երաշխիքներն  ու անմեղության կանխավարկածը:  

«Պարզվում է, այժմ Հայաստանում օրենքը հետադարձ ուժ ունի, քանի որ 2008 թ.-ի իրադարձությունների համար մեղադրանք է առաջադրվել Քոչարյանի դեմ այն հոդվածով, որն ուժի մեջ է մտել միայն 2009 թվականին: Ավելին, օրենքի համաձայն, մեղադրանք չի կարող առաջադրվել, քանի որ դա Սահմանադրության՝ պետության ղեկավարի  լիազորությունների իրականացման ընթացքում գործունեության համար անձեռնմխելիության հոդվածի խախտում է»,-գրել է կայքը։

Նշվում է, որ ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին և հետաքննությանն ու դատարանի անկախությանը, ապա կասկած չկա, որ դրանց վրա ճնշում է գործադրվում: 2018 թ.-ին Փաշինյանը հրապարակավ դատապարտեց Վերաքննիչ դատարանի որոշումը, որը Քոչարյանին կալանքից ազատեց գրավի դիմաց։

«Դատավորները ամեն ինչ հասկացան ու հիմա հարցումներ են ուղարկում, թե ինչ պետք է անեն: Քոչարյանի հետապնդումը գնալով ավելի շատ նմանվում է ոչ թե արդարադատության, այլ քաղաքական գործընթացի ու Փաշինյանի կողմից Քոչարյանի նկատմամբ անձնական վրեժի»,-գրել է է «Комсомольская правда»-ն:

 

Placeholder
Комсомольская правда. Հայաստանի նախկին նախագահի համար «քրեական գործ է կարվում»