Մարտակերտի մարզադաշտն ամռանը կընդունի չճանաչված պետությունների ֆուտբոլային առաջնությունը
Քաղաքական
18:23 13/03/2019
ԼՂՀ

Մարտակերտի մարզադաշտն ամռանը կընդունի չճանաչված պետությունների ֆուտբոլային առաջնությունը

Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում ընթացքի մեջ են շինարարական և բարեկարգման աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում աշխատանքներն իրականացնող «Շինվեր Պլյուս» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանն ասել է, որ մարզադաշտը ենթարկվել է ամբողջական թարմացման, հիմքից կառուցվում է նոր մասնաշենք, որտեղ կլինեն հանդերձարաններն ու լվացարանները:

«Մարզադաշտում տեղադրվելու են ավելի քան 2500 նստարաններ:  Այնտեղ ամեն ինչ արվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են դեռևս 2018 թվականի հունվար ամսին, նախատեսված է ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը: Ծրագիրն իրականացվում է ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ»,- ավելացրել է Ն. Հարությունյանը:

ConiFA-ի (Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնություն) կողմից ընթացիկ տարվա հունիսի 1-10-ն Արցախում կայանալիք Եվրոպայի առաջնության մրցումների մի մասն անց է կացվելու Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում:

Placeholder
Մարտակերտի մարզադաշտն ամռանը կընդունի չճանաչված պետությունների ֆուտբոլային առաջնությունը