Աշխարհում բնակության համար լավագույն և վատագույն քաղաքները
Հասարակություն
09:16 14/03/2019
Աշխարհ

Աշխարհում բնակության համար լավագույն և վատագույն քաղաքները

Mercer խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհում բնակության համար վատագույն և լավագույն քաղաքների ցանկը։ Ընդգրկված է 231 երկիր։ Երևանը ցուցակում 170-րդն է։   Հարևան երկրների քաղաքներից Ստամբուլը 130-րդն է, Թբիլիսին՝  187-րդը, Բաքուն՝ 195-րդը,  Թեհրանը՝  199-րդը։

Լենտա.ռու-ն գրում է, որ վարկանիշը կազմելիս մասնագետները հաշվի են առել բնակարանային պայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային իրավիճակը, զվարճանքների առկայությունը, բնությունը և տնտեսության վիճակը:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ճանաչվել է կյանքի որակի առումով վատագույն քաղաքն աշխարհում։ Բաղդադը հայտնվել է վերջին՝ 231-րդ տեղում, նախավերջինը Կենտրոնա-Աֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Բանգին է, 229-րդը Եմենի մայրաքաղաք Սանան է: Վատագույն քաղաքների տասնյակում են նաև Պորտ-օ-Պրենսը, Խարտումը, Նջամենան, Դամասկոսը, Բրազզավիլը, Կինշասան և Կոնակրին:

Լավագույնների մեջ առաջատարը Վիեննան է, հաջորդում են Ցյուրիխը ,Վանկուվերը, Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը:
 

Placeholder
Աշխարհում բնակության համար լավագույն և վատագույն քաղաքները