Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով
Քաղաքական
14:55 15/03/2019
Աշխարհ

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով

Գերմանիայի Բունդեսթագի բյուրոն պատգամավոր, կանցլեր Մերկելի կուսակից Կարին Շտրենցին տուգանել է 20 հազար եվրոյով, քանի որ նա Ադրբեջանից ստացված եկամուտներըի վերաբերյալ չի հայտնել։ Բացի տուգանումը, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ներառված է նաև կառավարությունում, կոչ է արել Շտրենցին հրաժարվել մանդատից։ Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ից։ 

Հիշեցնենք, որ 2017թ․-ին բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» գործում ներառված էր նաև Կարին Շտրենցը, որը նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության կազմում էր։

Բացահայտումներում նշվում էր, որ  2009-ից բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել  ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեություն է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով  հանդես էր գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։

Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել էր, որ “Line M-Trade” անվամբ ինչ-որ մի ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին:

 

Placeholder
Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով