Նաչալովային վիրահատել են
Մշակույթ
13:00 16/03/2019
Աշխարհ

Նաչալովային վիրահատել են

Բժիշկները վիրահատել են ռուս երգչուհի Յուլիա Նաչալովային, ով ծանր վիճակում է։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ մինչ այս Նաչալովան ոտքի վիրահատություն է տարել։

Վիրահատական միջամտությունը հանգեցրել է երգչուհու առողջական վիճակի և արյունահոսության սրացմանը:

Ներկա պահին հայտնի չէ, թե այս անգամ կոնկրետ ինչ վիրահատության է ենթարկվել Նաչալովան։ Սակայն ավելի վաղ ենթադրություններ էին արվել այն մասին, որ սկսվող փտախտի պատճառով նրան կարող է ամպուտացիա սպառնալ։

«Նա դեռևս քնի վիճակում է։ Բժիշկների միակ լուրջ մտահոգությունը թոքերի ուռուցքի ռիսկն է»,- ասել է բժիշկը։

Նշվում է, որ երգչուհու ծնողները դեռևս որևէ մեկնաբանություն չեն տալիս նրա վիճակի մասին։

Placeholder
Նաչալովային վիրահատել են