Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությանը նվաճեցին բրոնզե մեդալ
Սպորտ
12:31 19/03/2019
Հայաստան

Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությանը նվաճեցին բրոնզե մեդալ

Փետրվարի 1-ից 16-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հայ հրաձիգները մասնակցել են ուսումնամարզական հավաքի, որտեղ բարձր մակարդակով նախապատրաստվել են մարտի16-25-ը Խորվատիայի Օսիեկ  քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 

13 լավագույն հրաձիգները գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնել են Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայընում են, որ մարզիկները մասնակցելու են երեք զենքատեսակից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ: Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 13  մարզիկները և նրանց կրակի ժամանակացույցը (Խորվատիան Հայաստանից ետ է 3 ժամ):

Երեկ՝մարտի 18-ին,  ատրճանակ ձևի մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը  թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են  20-րդ  հորիզոնականը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 747 միավոր:

Մարտի 18-ին վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք պայքարել են անհատական և թիմային պայքարում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան /541 միավոր 7-րդ տեղ/, Գոհար Հարությունյան/535 միավոր 10-րդ տեղ /  և Արուսյակ Գրիգորյան/531 միավոր 11-րդ տեղ /:

Միասին հավաքելով  1607 միավոր վազող թիրախ ձևի խառը վազք վարժությանն Եվրոպայի առաջնության  մեծահասակների պայքարում գրավել են 3-րդ հորիզոնականը:

Արդյունքները գոհացնող էին, սկիզբը՝ խոստումնալից: Առաջին իսկ օրվանից հայ մազիկները նվաճեցին մեդալ: Նարե Գաբրիելյանը և Գոհար Հարությունյանն առաջին անգամ էին մասնակցություն ունենում միջազգային մրցաշարում, և արդեն իսկ ցույց տվեցին բարձր արդյունքներ:

 

 

Placeholder
Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությանը նվաճեցին բրոնզե մեդալ