Արոնյանի յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին. Արմեն Սարգսյան
Սպորտ
15:41 19/03/2019
Հայաստան

Արոնյանի յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում:

Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»:

Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք: 

Placeholder
Արոնյանի յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին. Արմեն Սարգսյան