Գավառի ավտոճանապարհներին մերկասառույց է
Հասարակություն
10:30 19/03/2019
Հայաստան

Գավառի ավտոճանապարհներին մերկասառույց է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ
ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Placeholder
Գավառի ավտոճանապարհներին մերկասառույց է