«Փաստ». «Սասնա ծռերի» նախագահի թեկնածուն և ինչո՞ւ են ուզում Բաբայանն աջակցի իրենց
Օրվա մամուլ
09:41 20/03/2019
Հայաստան

«Փաստ». «Սասնա ծռերի» նախագահի թեկնածուն և ինչո՞ւ են ուզում Բաբայանն աջակցի իրենց

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին:

Սեֆիլյանը համոզմունք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե Բաբայանը ոչ թե առաջադրվի, այլ աջակցողի դերում լինի՝ «մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես «Սասնա ծռերի» և Ս. Բաբայանի «միասնական թեկնածու» շրջանառվում է «Սասնա ծռերի» արցախյան գրասենյակի կորդինատոր Գեղամ Գրիգորյանի և տեղի ակտիվիստներից՝ Մխիթար Ավետիսյանի անունները: Վերջինս հայտնի է «Օրիֆլեյմի Մխիթար» անունով: Նրա առաջադրման շանսերն առավել հավանական են համարվում այն առումով, որ մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, իսկ Արցախում «Սասնա ծռերի» համար նախընտրելի են վերոնշյալ կերպարով դեմքերը, այսպես կոչված, «թրծվածները»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Փաստ». «Սասնա ծռերի» նախագահի թեկնածուն և ինչո՞ւ են ուզում Բաբայանն աջակցի իրենց