Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Անատոլի Գրիգորյանի (1941-2017 թթ.) ստեղծագործությունների ցուցահանդեսը: Պատկերասրահից հայտնում են, որ առաջին անգամ հնարավորինս ամբողջական ներկայացվող հավաքածուն ներառում է տարբեր տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր: Ցուցադրության հիմքում ընկած է բազմաժանրությունը և գեղագիտական-ընկալումային զանազանությունն ու կոնտրաստը: Անատոլի Գրիգորյանն ունեցել է անհատական ու խմբային մի շարք ցուցահանդեսներ Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր:
Նկարչի ստեղծագործություններն այսօր պահվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում ու պատկերասրահներում (Հայաստանի Ազգային պատկերասրահ, Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվայի Արևելքի թանգարան), ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։





Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի կայքից։