Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար տրվել է ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, մրցանակաբաշխությունը կայացել է Կրեմլի պետական պալատում։ Արձանիկը տրվելու է Շառլ Ազնավուրի ընտանիքին։
BraVo մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ, նպատակն է ներկայացնել այն արտիստներին, որոնք դասական և փոփ-երաժշտության բնագավառում ունեն ներդրում։
Համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։ CNN-ի և Times-ի վարկածով նա ճանաչվել է դարի էստրադային կատարող։ իր 70-ամյա կարիերայի ընթացքում վաճառվել է մաեստրոյի 100 միլիոն սկավառակ, գրել է 1200 երգ, խաղացել է 80 դեր, թողարկել է 294 ալբոմ և ունեցել է աշխարհի 94 երկրում ավելի քան հազար համերգ։