Բիգ Բենը կփոխի գույնը
Աշխարհում
13:07 22/03/2019
Աշխարհ

Բիգ Բենը կփոխի գույնը

Լոնդոնի հանրահայտ Բիգ Բեն աշտարակը կփոխի գույնը: Նշվում է, որ ժամատախտակի գույնը կվերադառնա նախնական տեսքին և կդառնա ոսկեգույն-կապույտ, ինչպես կար 1859 թվականին:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ներկայումս ճարտարապետության հուշարձանը կապիտալ վերանորոգման փուլում է, որը կավարտվի 2021 թվականին: Վերանորոգման արժեքը 80 միլիոն դոլար է: Վերանորոգվում են 4 ժամատախտակից 3-ը:

Բիգ Բենը Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդարանի շենքի արևելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղակայված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերից մեկը: Աշտարակն ավելի քան 150 տարեկան է և իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում: Պաշտոնապես անվանվում է «Եղիզաբեթի աշտարակ», ի պատիվ Եղիզաբետ II թագուհու: Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվան հետ:

Placeholder
Բիգ Բենը կփոխի գույնը