Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է
Օրվա թեմա
11:00 22/03/2019
Աշխարհ

Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է

BraVo  երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար տրվել է ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, մրցանակաբաշխությունը կայացել է Կրեմլի պետական պալատում։ Արձանիկը տրվելու է Շառլ Ազնավուրի ընտանիքին։

BraVo մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ, նպատակն է ներկայացնել այն արտիստներին, որոնք դասական և  փոփ-երաժշտության բնագավառում ունեն ներդրում։

Համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։  CNN-ի  և Times-ի վարկածով նա ճանաչվել է դարի էստրադային կատարող։ իր 70-ամյա կարիերայի ընթացքում  վաճառվել է մաեստրոյի 100 միլիոն սկավառակ, գրել է 1200 երգ, խաղացել է 80 դեր, թողարկել է 294 ալբոմ և ունեցել է աշխարհի 94 երկրում ավելի քան հազար համերգ։
 

Placeholder
Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է