Նոր Զելանդիայի վարչապետը Թվիթերով սպառնալիքներ է ստացել
Իրավունք
11:20 22/03/2019
Աշխարհ

Նոր Զելանդիայի վարչապետը Թվիթերով սպառնալիքներ է ստացել

Նոր Զելանդիայի ոստիկանությունը հետաքննում է այն սպառնալիքները, որոնք ուղղվել են  վարչապետ Ջասինդա Արդերնին Թվիեթերով։ Ռիա նովոստին, հղում անելով New Zealand Herald-ին, գրում է, որ Արդերնին Թվիթերով հաղորդագրություն է ուղարկվել՝  ատրճանակի լուսանկարով  և «Դու հաջորդն ես» գրառմամբ։ Հաղորդվում է, որ ուղարկողի հաշիվն արգելափակվել է այսօր՝  հաղորդագրությունն ուղարկելուց 48 ժամ անց։ Բացի այդ, նմանատիպ ևս մեկ գրառում և լուսանկար է հայտնաբերել։

Անցած ուրբաթ Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակում էր եղել, արդյունքում զոհվել էր 50 մարդ, ևս 50  տուժել էին։  Վարչապետը տեղի ունեցածն որակել է ահաբեկչություն։ Հանցագործության մեջ մեղադրվում է 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը։

Placeholder
Նոր Զելանդիայի վարչապետը Թվիթերով սպառնալիքներ է ստացել